Կազանի «Ռուբինի» արդեն նախկին հարձակվող Ջորջե Դեսպոտովիչը կարիերան կշարունակի Տուլայի «Արսենալում»։
29-ամյա սերբ հարձակվողը նոր ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Դեսպոտովիչը «Ռուբինի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև սերբական և ղազախական մի շարք ակումբներում։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։
























































