«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Ըստ աղբյուրի՝ Կունդեի հետ միասին «ազնվականները» փորձելու են իրականացնել նաև Օրելյեն Չուամենիի և Դեկլան Ռայսի տրանսֆերները, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Մոնակոյում» և «Վեսթ Հեմում»։
























































