«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Չավին որոշակի տարաձայնություններ են ունեցել՝ կապված ակումբի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի հետ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մարզիչը ցանկանում է, որ վերջինս շարունակի ելույթները «կապտանռնագույնների» կազմում, իսկ նախագահը ցանկանում է բաժանվել ֆրանսիացուց։
Նշվում է, որ մոտ ժամանականերս կողմերը ևս մեկ քննարկում են ունենալու, որի արդյունքում վերջնականապես լուծվելու է Դեմբելեի՝ ակումբում մնալ-չմնալու հարցը։
























































