«Շախտյորի», «Միլանի» և «Սպարտակի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոն կարիերան կշարունակի Թուրքիայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացին պայմանագրի կետերն է համաձայնեցրել «Անթալյասփորի» հետ։
34-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է բրազիլական «Պալմեյրասը», որի կազմում վերջինս անցկացրել է 104 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































