Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է նոր աշխատանք ունենալ։
Ինչպես տեղեկացնում է Haber Global-ը, 62-ամյա մասնագետը կարող է գլխավորել «ֆեներբախչեն»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանավոր համաձայնության են եկել։
Սպասվում է, որ Լյովի պայմանագիրը թուրքական ակումբի համար կգործի երեք տարով։ «Ֆեներբախչեում» գերմանացին փոխարինելու է Վիտոր Պերեյրային։
























































