Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել թուրքական Սուպերլիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ներկայացուցիչները վերջինիս ծառայություններն են առաջարկել «ֆեներբախչեին»։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել է 18 ամսվա համաձայնագիր կնքելու տարբերակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստայի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և «Խետաֆեն»։
























































