Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Վալենսիան» 2-1 հաշվով հաղթեց «Կադիսին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
24-րդ րոպեին հաշիվը բացեց Գոնսալո Գեդեշը։ 54-րդ րոպեին Լուկաս Պերեսին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ 79-րդ րոպեին Հուգո Դուրոն հաղթանակ պարգևեց «չղջիկներին»։
84-րդ րոպեին «Կադիսի» կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Խուան Կալան, իսկ ահա մեր հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին՝ չստանալով խաղաժամանակ։
























































