FourFourTwo ամսագիրը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ խաղացողների ցուցակը:
Այն ներառում է 50 ֆուտբոլիստ՝ դասակարգված այբբենական կարգով։
Ցուցակում ներառված են, ի թիվս այլոց, Ֆրանց Բեկենբաուերը, Դեյվիդ Բեքհեմը, Ջորջ Բեսթը, Էրիկ Կանտոնան, Յոհան Կրոյֆը, Ալֆրեդո դի Ստեֆանոն, Էյսեբիոն, Ռիո Ֆերդինանդը, Գարինչան, Թիերի Անրին, Անդրես Ինյեստան, Ֆիլիպ Լամը, Կլոդ Մակելելեն, Լիոնել Մեսսին, Թոմաս Մյուլերը, Հիդետոշի Նակատան, Մանուել Նոյերը, Նեյմարը, Անտոնին Պանենկան, Պելեն, Անդրեա Պիրլոն, Ռոնալդինյոն, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոնալդոն, Ֆրանչեսկո Տոտտին, Ջեյմի Վարդին, Ջորջ Վեան, Լև Յաշինը և Զինեդին Զիդանը։
























































