«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբը ցանկանում է ձեռք բերել խաղացողին ամռանը: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։
Հնարավոր է, որ «Յուվենտուսը» փորձի գործարքի մեջ ներառել իր խաղացողներից մեկին՝ Մոյզե Քինին կամ Ուեսթոն Մաքքենիին։
Ընթացիկ մրցաշրջանում Զանիոլոն «Ռոմայի» կազմում 26 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: