«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ չի ճնշի իր որդուն՝ Կրիշտիանու կրտսերին, որպեսզի նա դառնա ֆուտբոլիստ։
«Իմ տղան ֆուտբոլիստ կդառնա՞․․․ ցույց կտա ժամանակը։ Ես երբեք չեմ ճնշի նրան։ Նա կանի այն, ինչ ուզում է։
Ամենաշատը ես ուզում եմ, որ Կրիշտիանուն և բոլորը երջանիկ լինեն և կարողանան ընտրել այն, ինչ ուզում են: Ես կաջակցեմ նրանց ամեն դեպքում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է 2021 թվականի օգոստոսի 27-ից՝ տեղափոխվելով Թուրինի «Յուվենտուսից»
























































