«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը չի կարողանա օգնել ակումբին Եվրոպա Լիգայի շրջանակում կայանալիք խաղերի ժամանակ։
Կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել Ֆեռան Տոռեսին, Ադամա Տրաորեին և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին։ Ըստ ՈւԵՖԱ-ի կանոննների՝ ակումբները եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլերից առաջ կարող են հայտավորել ամենաշատը երեք նոր ֆուտբոլիստի։
Ինչպես տեղեկացնում է Sport-ը, «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին որոշել է հայտավորել վերը նշված երեք ֆուտբոլիստներին՝ այդպիսով հայտացուցակից դուրս թողնելով բրազիլացուն։
























































