Հայտնի է դարձել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Յուրի Ալբերտոյի աշխատավարձի չափը։
Ինչպես տեղեկացնում է Resistencia Colorada-ն, բրազիլացին ռուսական ակումբում ստանալու է տարեկան երեք միլիոն եվրո աշխատավարձ։
Նշենք, որ 20-ամյա հարձակվողը բրազիլական «Ինտերնասիոնալում» ստանում է տարեկան 400 հազար եվրո։ Ըստ մի շարք աղբյուրների՝ Ալբերտոյի տրանսֆերը «Զենիթի» վրա արժեցել է 25 միլիոն եվրո։