«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։
«Նա մեր առաջնության լավագույն խաղացողն է` անկասկած: Եթե խոսենք խաղի հետաքրքրության և դիտարժանության մասին, ապա կուզենայի, որ նա խաղադաշտում լիներ։
Բայց մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք, եթե նա չխաղա»,- ասել է Մարսելինոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին կկարողանա խաղալ «Ատլետիկի» հետ։ Նա ժամանակ կունենա վերականգնվելու Լա լիգայի «Էլչեի» հետ խաղում (2:2) ստացած վնասվածքից։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին, Երևանի ժամանակով ` 00:30-ին:
























































