«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հանդիպել է Պոլ Պոգբայի գործակալների հետ և ֆուտբոլիստի ներկայացուցիչներին խնդրել են չշտապել նոր ակումբի վերաբերյալ որոշում կայացնելիս։
Պոգբային առաջարկում են սպասել մինչև նոր մարզչի մասին հստակություն լինելը։ Հնարավոր է, որ նոր գլխավոր մարզիչը համոզի ֆրանսիացուն մնալ թիմում։
Միաժամանակ Պոգբան արդեն կարող է պաշտոնապես բանակցել նոր ակումբի հետ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը։