ATP-ի՝ հունվարի 31-ին թարմացված վարկանիշային աղյուսակում ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, որը երկորդ հորիզոնականն է զբաղեցնում, զգալիորեն կրճատել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ տարբերությունը: Australian Open-ի մեկնարկից առաջ սերբ թենիսիստին Մեդվեդևը զիջում էր 2080 միավորով, իսկ այժմ՝ 890:
Մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավել է նաև հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը՝ 30-րդ հորիզոնականից բարձրանալով 27-րդ տեղը:
АТР-ի վարկնիշային աղյուսակ, հունվարի 31
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) ՝ 11 015.
2 (2). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) ՝ 10 125
3 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 7780
4 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 7170
5 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6875
6 (7). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 5278
7 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4830
8 (8). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4065
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3923
10 (10). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3705
…
27 (30). Կարեն Խաչանով (Ռուսաստան) ՝ 1815.