Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում Ռաֆայել Նադալին պարտվելուց հետո շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին և թիմին․
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին։ Երկու շաբաթ նրանք իմ կողքին էին և աջակցում էին ինձ։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք։ Ցավոք, կինս այստեղ չէր։ Հավանաբար, նա տան հեռուստացույցը կոտրել է այն բանից հետո,ինչ տեղի ունեցավ, բայց նա իմ ամենամեծ աջակիցն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան, նաև ծնողներիս ու քրոջս։
Հաջորդ անգամ կփորձեմ ավելի լավ խաղալ»,- ասել է Մեդվեդևը խաղից հետո տեղի ունեցած արարողության ժամանակ։