Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր տեղի կունենա տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը։
Ժամը 12։30-ին մեկնարկող դիմակայությունում կմրցեն մրցաշարի 5-րդ համար Ռաֆաել Նադալը և 2-րդ համար Դանիիլ Մեդվեդևը։
Մինչ այժմ երկու թենիսիստները միմյանց հետ հանդիպել են չորս անգամ, որոնցից երեքում հաղթել է Նադալը, մեկում՝ Մեդվեդևը։
2019 թվականին Մոնրեալի մրցաշարի եզրափակչում Նադալը հաղթեց 6-3, 6-0 հաշվով։ Նույն թվականին կայացած US Open-ի եզրափակչում Մեդվեդևը զիջեց 5-7, 3-6, 7-5, 6-4, 4-6 հաշվով։
2019 թվականի ամփոփիչ մրցաշարում իսպանացին հաղթեց երեք սեթում՝ 6-7, 6-3, 7-6։ Միակ հաղթանակը Մեդվեդևը տարել է միմյանց միջև կայացած վերջին խաղում։ 2020 թվականի ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում ռուս թենիսիստը հաղթել է 3-6, 7-6, 6-3 հաշվով։