«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում 0-2 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։
Սա Պեպ Գվարդիոլայի թիմի վեցերորդ պարտությունն էր ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Սա «Ման․ Սիթիի» վատագույն արդյունքի կրկնությունն է Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ 2016-17 թվականների մրցաշրջանում ևս «Ման․ Սիթին» վեց պարտություն էր կրել ԱՊԼ-ում։
«Ման․ Սիթին» 51 միավոր ունի։ Գվարդիոլայի թիմը երկրորդն է ու 22 միավորով հետ է մնում «Լիվերպուլից»։