«Ֆիորենտինան» շուտով կարող է նոր հարձակվող ունենալ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, «մանուշակները» բանակցում են ուրուգվայական «Պենյարոլի» հարձակվող Ագուստին Ալվարեսի հետ։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը ցանկանում է վերջինիս հետ կնքել հինգ տարվա պայմանագիր։ Բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։ 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կարժենա 13 միլիոն եվրո։