«Միլանը» երկարաձգել է պայմանագիր ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի հետ։
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիների» ղեկավարությունը պատրաստվում է առաջիկայում երկարաձգել նաև Իսմաել Բենասերի և Ռաֆաել Լեաուի հետ պայմանագրի ժամկետները։