«Բարսելոնան» որոշել է ձեռք չբերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի ղեկավարները հանդիպել են անգլիացու հետ և համոզվել, որ վերջինս չի համապատասխանում իրենց ակումբին։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» գործադիր տնօրեն Մատեու Ալեմանին նշել է, որ Սթերլինգը դժվարություններ կունենա՝ իրենց ակումբում ադապտացվելու հարցում։