Ինչպես արդեն տեղյակ ենք, Թուրինի «Յուվենտուսը» 80 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, այս տեղափոխությունը ոչ միայն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաթանկարժեքն է, այլև ֆուտբոլի պատմության երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ձմռանը կայացած տեղափոխություններից ավելի թանկարժեք են համարվում միայն Ֆելիպե Կոուտինյոյի և Վիրջիլ վան Դայկի տեղափոխությունները։ «Բարսելոնան» բրազիլացու համար «Լիվերպուլին» վճարել էր 135 միլիոն եվրո, իսկ մերսիսայդյան ակումբը «Սաութհեմփթոնին»՝ 84,6 միլիոն եվրո։