Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում երեկ տեղի ունեցան Հանդբոլի ԵՎրոպայի առաջնության կիսաեզրափակիչները։
Իսպանիայի հավաքականը 29-25 հաշվով հաղթեց Դանիային, իսկ Շվեդիան 34-33 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ։ Իսպանիա-Շվեդիա եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 21։00-ին։
Երեկ կայացած 5-րդ տեղի համար խաղում Նորվեգիան 34-33 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին։