«Էվերթոնը» վերջնականապես կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբի «ղեկը» մեծ հավանականությամբ կստանձնի «Չելսիի» և «Դերբի Քաունթիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։
Ըստ աղբյուրի՝ լեգենդար անգլիացին առաջիկա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի։ Այս պահին բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։
Հիշեցնենք, որ «Էվերթոնի» ղեկավարությունը դիտարկում էր Ուեյն Ռունիի թեկնածությունը, սակայն «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչը հրաժարվել է առաջարկից, քանի որ չի ցանկացել իր ներկայիս ակումբին դժվարին ժամանակաշրջանում առանց մարզչի թողնել։