Լատինական Ամերիկայում տեղի ունեցավ աշխարհի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպում։
Պերուի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Կոլումբիային։ Հյուրիերի կազմում միակ և հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց Էդիսոն Ֆլորեսը։ Պերուն վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Կոլումբիան 17 միավորով 6-րդ տեղում է։
Վենեսուելան 4-1 հաշվով առավելության հասավ Բոլիվիայի նկատմամբ։ ՏԱնտերերի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ Սալոմոն Ռոնդոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դարվին Մաչիսը։ Բոլիվիայի միակ գոլը խփեց Բրունո Միրանդան։ 60-րդ րոպեին բոլիվացիների կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ Լեոնել Խուստինյանոն։
Վենեսուելան վաստակեց 10 միավոր, սակայն շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։ Բոլիվիան 15 միավորով 8-րդ տեղում է։