Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը չորս սեթում հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։
2 ժամ 33 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (7:5), 4:6, 6:4, 6:1 հաշվով՝ հօգուտ Մեդվեդևի։
Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Մեդվեդևի մրցակիցը կլինի «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալը։