«Բարսելոնան» հայտարարել է, որ փետրվարի 1-ին կհանրայնացնի ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի աշխատանքի հետ կապված իրականացրած հետաքննության արդյունքները:
«Երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, կհրապարակվեն ֆինանսական աուդիտի արդյունքում իրականացված մանրակրկիտ հետաքննության արդյունքները, որն արվել է նախկին նախագահի ղեկավարման օրոք հնարավոր խախտումների բացահայտման համար:
Արդյունքները կընդգրկվեն հաշվետվության մեջ և կուղարկվեն տեղի դատախազություն»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Բարտոմեուն անցած տարվա աշնանն է հեռացվել «Բարսելոնայից»: Ֆունկցիոները քննադատվեց անհաջող արդյունքների և թիմի ավագ Լիոնել Մեսսիին՝ ակումբից հեռանալ դրդելու ֆոնին:
Բարտոմեուն մարտ ամսին անգամ ձերբակալվեց այն բանից հետո, երբ խուզարկություններ կատարվեցին «Բարսելոնայի» գրասենյակում՝ կապված կատալոնական ակումբի՝ սոցիալական ցանցերում գործունեության հետ: