«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը, որը այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում, հիշել է կատալոնական ակումբում անցկացրած իր առաջին մրցաշրջանը։
Բրազիլացին «Բարսելոնայում» սկսել է խաղալ 2013 թվականից:
«Երբ ես տեղափոխվեցի «Բարսա», Լեոն ասաց ինձ. «Մի անհանգստացիր ինձ համար, ես այստեղ եմ օգնելու, շարունակիր քրտնաջան աշխատել»: Կարծում եմ՝ սա այն աջակցությունն էր, որն ինձ անհրաժեշտ էր:
«Բարսայում» իմ առաջին մրցաշրջանում ես մեծ ճնշման տակ էի, ես ինձ չէի ճանաչում: Ես լաց էի լինում հանդերձարանում, և այդ պահին Մեսսին խոսեց ինձ հետ։ Դա փոխեց ամեն ինչ»,- ասել է Նեյմարը Netflix-ի իր կյանքի մասին վավերագրական ֆիլմում:
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց, որը նրա պայմանագրում նշված էր որպես փոխհատուցում։