«Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը կաշխատի «Կայրաթի» մարզչական շտաբում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
68-ամյա մասնագետը նշանակվել է ղազախական ակումբի գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևի օգնական, որի հետ նա աշխատել է «Ռոստովում» ու «Ռուբինում»։
Դանիլյանցի վերջին աշխատատեղը եղել է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան, որտեղ նա զբաղեցնում էր սպորտային տնօրենի պաշտոնը։