Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակչի՝ իտալացի Յանիկ Սինների և հույն Ստեֆանոս Ցիցիպասի միջև խաղն ընդհատվել է անձրևի պատճառով: Մելբուրնի կորտի տանիքն ի սկզբանե որոշել են չփակել, սակայն հետո որոշել են խաղն անցկացրել տանիքի տակ:
Հանդիպումն ընդհատվել է 6:3, 2:1 հաշվի պայմաններում՝ Ցիցիպասի օգտին:
Խաղի վերսկսումից հետո Ցիցիպասը հաղթանակ է տարել 6:3, 6:4, 6:2 հաշվով: Խաղը տևել է 2 ժամ 6 րոպե: Այս հաղթանակի շնորհիվ հույն թենիսիստը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի կա՛մ ռուս Դանիլ Մեդվեդևի, կա՛մ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ:
Մրցաշարը կեզրափակվի հունվարի 30-ին: