Հունվարի 30-ին Օլիմպավանում տեղի կունենա նախադեպը չունեցող մարտարվեստների սեմինար-փառատոն, գրում է Kyokushin karate Armenia ֆեյսբուքյան էջը:
Սեմինարին կմասնակցեն 7 ֆեդերացիների՝ Կիոկուշին կարատեի, Մարտեր առանց կանոնների, Ավանդական Ուշուի, Քիքբոքսինգի, Թաեքվանդոյի, Գրեփլինգի և Ջիու-Ջիտցուի ներկայացուցիչները:
Մաստեր-կլասներ կանցկացնեն ամբողջ աշխարհում ճանաչում ունեցող մեր տիտղոսակիր չեմպիոները:
Սեմինարի մուտքն ազատ է: