88 տարեկան հասակում կյանքից հեռացել է բասկետբոլի մարզիչ Ռաֆայել Մարգարյանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Ռաֆայել Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:
Մարգարյանը ծնվել է 1934թ. Երեւանում: 1956թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Երկար տարիներ եղել է Հայաստանի, ԽՍՀՄ երիտասարդական և մեծահասակների հավաքական թիմերի անդամ: 1970թ. Ռ. Մարգարյանի ղեկավարությամբ ՖԻՄԱ-ի բասկետբոլի տղամարդկանց թիմը դարձել է ԽՍՀՄ ուսանողական խաղերի երկրորդ, իսկ 1973թ.` «Բուրեվեստնիկ» կենտրոնական խորհրդի առաջնության երրորդ մրցանակակիր:
Ռ. Մարգարյանի գլխավորությամբ ՖԻՄԱ-ի թիմը մասնակցել է ԽՍՀՄ առաջին և բարձրագույն խմբերի առաջնությններին: Ռ. Մարգարյանի գլխավորությամբ Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմը մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների երեք սպարտակիադաներին (1967, 1971, 1975):
1989թ. տեղափոխվել է ԱՄՆ: