Վրացի մասնագետ Շոթա Արվելաձեն մոտ է «Հալ Սիթին» գլխավորելուն, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի, վրացի մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու որոշումը կայացրել է ակումբի նոր սեփականատերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 48-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված էր «Կրասնոդարը»։
27 տուրից հետո «Հալը» 29 միավորով 19-րդն է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում: Հիշեցնենք, որ 2017 թվականին թիմը գլխավորում էր ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին։