Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մոտ ապագայում կգլխավորի «Ուոթֆորդը», հայտնում է Sky Sports-ը:
Ըստ հրապարակման՝ գործարքն արդեն համաձայնեցված է, և 74-ամյա մարզիչը կարող է աշխատանքի անցնել արդեն երեքշաբթի։ Հոջսոնի վերջին աշխատավայրը եղել է «Քրիսթալ Փելասը», որից նա հեռացել էր 2020/21 մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ «Ուոթֆորդի» ղեկավարությունը որոշել էր բաժանվել Կլաուդիո Ռանիերիից՝ անբավարար արդյունքների պատճառով։ Ակումբը զգում էր, որ իտալացու հեռանալը նոր մարզչական շտաբին բավական ժամանակ կտա աշխատելու մի թիմի հետ, որը պայքարում է Պրեմիեր լիգայում գոյատևման համար:
Անցկացրած 20 հանդիպումներից հետո «Ուոթֆորդը» 14 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է։