«Շախտյորը» դիտարկում է բրազիլացի կիսապաշտպան Ալան Պատրիկին Ուկրաինայի քաղաքացիություն տալու տարբերակը, իր հեղինակային հաղորդման մեջ ասել է ուկրաինացի լրագրող Իգոր Ցիգանիկը։
Պատրիկը բավական երկար ժամանակ է՝ ինչ ապրում է Ուկրաինայում, որպեսզի կարողանա երկրի անձնագիր ստանալ:
Պատրիկը «Շախտյորի» խաղացող է դարձել 2011 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը 11 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի առաջնությունում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։