Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կիսվել է Իտալիայի հավաքական հրավիրվելու մասին իր կարծիքով, որի կազմում հանդես չի եկել 2018 թվականից։
«Լավ եմ, լավ տրամադրություն ունեմ։ 31 տարեկանում ազգային հավաքականում խաղալը նորմալ է, դրանում ոչ մի աննորմալ բան չկա։
Հուսով եմ՝ Իտալիան Աշխարհի առաջնության ուղեգիր կստանա, թիմն արժանի է դրան։ Չգիտեմ, թե ինչպես են նրանք հայտնվել փլեյ-օֆֆում, բայց այդպես էլ է լինում:
Ես ու Մանչինին զրուցել ենք, ամեն ինչ լավ է։ Ես իմ դեբյուտը նշեցի նրա գլխավորությամբ։ Հույս ունեմ, որ մի օր նրա գլխավորությամբ էլ կավարտեմ կարիերաս»,- մեջբերում է Բալոտելիին Football Italia-ն։