«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը 21-ամյա սերբ հարձակվողի հետ, ըստ որի՝ նա տարեկան կստանա 7 միլիոն եվրո։ Այժմ «Յուվենտուսը» Վլահովիչի համար «Ֆիորենտինային» կվճարի 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» հրաժարվել է ֆուտբոլիստին 35 միլիոն եվրոյով վաճառել «Յուվենտուսին», ինչպես նաև, որպես գործարքի մաս, ստանալ Դեյան Կուլուշևսկուն։
Վլահովիչը իտալական ակումբ է տեղափոխվել 2018 թվականին սերբական «Պարտիզանից»: