ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Բարսելոնա։ OnzeTv3-ի փոխանցմամբ՝ երեկ արգենտինացին ընթրել է ռեստորանում «Բարսայի» մի քանի ներկայացուցիչների հետ։
Լրագրող Հելենա Կոնդիս Էդոն պարզաբանում է, որ Մեսսիին ուղեկցել են կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին ու կիսապաշտպան Սերխի Բուսկետսը։
Նախօրեին՝ հունվարի 23-ին, Մեսսին Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ խաղում մոտ 30 րոպե է անցկացրել և գոլային փոխանցում կատարել։
ՊՍԺ-ն հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 31-ին։ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում փարիզյան թիմը կհանդիպի «Նիցցայի» հետ: