Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը համաձայնության է եկել «Բրենտֆորդի» հետ պայմանագրի շուրջ, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կիսապաշտպանը թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարով հնարավոր երկարաձգման հնարավորությամբ։
Պաշտոնական հայտարարությունը սպասվում վաղը։
Ավելի վաղ Միլանի «Ինտերը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Էրիկսենի հետ, քանի որ տեղադրված սրտի դեֆիբրիլյատորի պատճառով ֆուտբոլիստին արգելված է խաղալ Իտալիայում։