«Սևիլիան» համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի վարձակալության շուրջ, հայտնում է Sky Sports-ը:
Հաղորդվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կմիանա Լա Լիգայի թիմին, որը մինչև մրցաշրջանի վերջ ամբողջովին իր վրա կվերցնի ֆուտբոլիստի վարձատրությունը:
Մարսիալը հիմա Փարիզում է, որտեղից էլ հունվարի 25-ին կմեկնի Սևիլիա՝ բուժզննում անցնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարսիալի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»:
Մարսիալը 2015 թվականին է միացել «Մանչեսթեր Յունայթեդին», ուր տեղափոխվել էր «Մոնակոյից»: Տրանսֆերի արժեքը 60 մլն եվրո էր կազմել: Ընթացիկ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: