Կոմորների հավաքականը Աֆրիկայի գավաթի 1/8 եզրափակչում պարտվեց Կամերունին (1-2) և դուրս մնաց մրցաշարից։
Կղզիաբնակների դարպասում խաղացել է ձախ պաշտպան Շաքեր Ալ-Հադուրը (հասակը՝ 172 սմ)։
Ազգային հավաքականի նոմինալ դարպասապահներից ոչ մեկը չի կարողացել մասնակցել հանդիպմանը, քանի որ հիմնական դարպասապահը վնասվածք ունի, երկրորդը` վարակվել է կորոնավիրուսով, իսկ երրորդը` գտնվում է կարանտինում։
«Այաչոյի» պաշտպան Շաքեր Ալ-Հադուրը անցկացրեց ամբողջ հանդիպումը և խաղի ընթացքում 6 հարվածներից 4-ը կարողացավ հետ մղել։ Նա նաև 52 անգամ դիպչել է գնդակին, կատարել է 42 փոխանցում և մեկ անգամ գնդակը դուրս բերել տուգանայինից։