Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ստուգատեսն ընդունող երկրի՝ Կամերունի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Կոմորներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Կոմորների դարպասապահի դիրքում հանդես էր գալիս «Այաչոյի» պաշտպան Շակեր Ալ-Հադուրը, քանի որ երեք դարպասապահները բացակայում էին տարբեր պատճառներով։
7-րդ րոպեին Կոմորների կազմում կարմիր քարտ ստացավ Նաջիմ Աբդուն։ 29-րդ րոպեին Կառլ Տոկո Էկամբին բացեց հաշիվը։ 70-րդ րոպեին Վենսան Աբուբակարը կրկնապատկեց Կամերունի առավելությունը, իսկ 81-րդ րոպեին հանդիպման վերջին գոլը խփեց Յուսուֆ Մ’ Չանգաման։