«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն այսօր ժամանել է ակումբի մարզմանը։
Ինչպես հայտնում է As-ը, խաղացողը կատալոնացիների բազա է ժամանել տեղական ժամանակով ժամը 12-ին: Նա շարունակել է բժիշկներին բողոքել ստամոքսի ցավերից, սակայն ստիպված է եղել մտնել ուսումնամարզական համալիր։
Նշվում է, որ «Բարսելոնայում» ոչ ոք չի հավատում առողջական խնդիրների մասին Դեմբելեի խոսքերին։ Այժմ խաղացողը պետք է իրեն բացատրվի Չավիի ու թիմակիցների առաջ։
24-ամյա երիտասարդը երեկ բաց է թողել առավոտյան պարապմունքը՝ պատճառաբանելով ստամոքսի խանգարումով: Ինչպես հաղորդվում է, «Բարսան» չի հավատում, որ Դեմբելեն առողջական խնդիրներ ունի և պատրաստվում եէ պատժել նրան բացակայելու համար։
Հարկ է նշել, որ Դեմբելեն երկու հանդիպում անընդմեջ ընդգրկված չէր թիմի հայտացուցակում։ Պատճառը ֆուտբոլիստի պայմանագիրի երկարաձգման շուրջ բանակցություններն են։