Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Գամբիան 1-0 հաշվով հաղթեց Գվինեային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
71-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Մուսա Բարոուն։ 87-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Գամբիայի հավաքականի հարձակվող Յուսուֆա Նջին, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ Գվինեայի հավաքականի պաշտպան Իբրահիմա Կոնտեն։