«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան տեղափոխվեց «Ատալանտա»։
Ինչպես տեղեկացնում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը, իվուարցու հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո։
Բոգան «Սասուոլոյում» էր հանդես գալիս 2018 թվականից և այս ընթացքում անցկացրած 102 խաղում դարձել է 18 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։