17 telegram-յան ալիքը ներկայացրել է միջինը մեկ խաղում ամենաշատ միավորներ վաստակած մարզիչների ցուցակը։
Ըստ աղբյուրի՝ վիճակագրությամբ լավագույնը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, որը մեկ խաղում միջինը վաստակում է 2,37 միավոր։
Երկրորդը 2,11 միավորով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, իսկ եռյակը 2,1 միավորով եզրափակում են Զինեդին Զիդանը և Խուլեն Լոպետեգին։
Տասնյակում են ընդգրկվել նաև Էրիկ Տեն Հաագը, Լորան Բլանը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Ժորժե Ժեզուշը Լուի վան Գալը և Անտոնիո Կոնտեն։