Հարձակվող Մարիո Բալոտելին վերադառնում է Իտալիայի հավաքական։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Ադանա Դեմիրսպոր» ակումբի խաղացողին կկանչի հունվարյան հավաքին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ շուտով պաշտոնապես կհայտարարվի «Միլանի» և «Լիվերպուլի» նախկին խաղացողի ազգային հավաքական հրավիրվելու մասին։ Բալոտելլին և Մանչինին միասին աշխատել են «Ինտերում» և «Մանչեսթեր Սիթիում»:
31-ամյա Մարիոն Իտալիայի հավաքականում չի խաղացել 2018 թվականի սեպտեմբերից։