ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Զեպ Բլատերն անդրադարձել է Եվրոպայի թոփ-ակումբների՝ Սուպերլիգա կազմակերպելու ցանկությանը։
«Սուպերլիգա՞։ Եթե դա տեղի ունենա, դա կլինի ֆուտբոլի վերջը։ Փակ լիգաները ամերիկյան մոդելն են։ Եվ այս տարբերակի կոմնակիցն իմ սիրելի ակումբն է՝ Մադրիդի «Ռեալը»… Ես կարծում եմ, որ այդ ամենը սխալ է:
Որովհետև ֆուտբոլը վերելքների ու վայրէջքների մասին է: Սա կարևոր է, քանի որ դուք չեք կորցնում հաղթելու հույսը: Փակ առաջնությունում ոչինչ չես կորցնում, եթե նույնիսկ ամեն ինչ կորցնես»,- ասել է Բլատերը Europe 1-ին տված հարցազրույցում։
Սուպերլիգայի մեկնարկի գլխավոր նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալը», «Յուվենսուն» և «Բարսելոնան»: