Տալլինում (Էստոնիա) ավարտվել է Չորս մայրցամաքների գեղասահքի տղամարդկանց առաջնությունը։
Մրցաշարում հաղթանակ տարավ կորեացի գեղասահորդ Չա Ջուն Հվանը, ով ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 273,22 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնացի Կազուկի Տոմոնոն (268,99), երրորդը՝ նրա հայրենակից Կաո Միուրան (251,07)։
Չորս մայրցամաքների առաջնությանը մասնակցում են ոչ եվրոպացի գեղսահորդները․ մրցաշարին մասնակցում են մարզիկներ Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից, Ավստրալիայից։