«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պետք է փոխի ակումբային գրանցումը։
«Եթե ՊՍԺ-ի փոխարեն լինեի, կփորձեի պահել Մբապեին։
Կիլիանն ինձնից խորհուրդ հարցրեց, ասացի, որ եթե իր փոխարեն լինեի, կտեղափոխվեի «Ռեալ»։ Ընդ որում, որոշումը նրանն է։ Դա միայն Մբապեի անձնական որոշումը պիտի լինի»,- Իբրայի խոսքերն է փոխանցում Marca-ն։